|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ–փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ:
Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: