կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-05 11:32
Աշխարհ

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող․razm.info

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող․razm.info

Ինչպես հաղորդում է razm.info-ն, օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորուստի մասին:

Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց):

Սպանված զինծառայողը Ադրբեջանի Գյոյչայի շրջանից է՝ ծնված 1997 թվականին (նշվում է նաև 1998 թ.): Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին Գյոյչայի շրջանի Շեքեր գյուղում:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 40 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից։