Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ երեկ սպանված երեք զինծառայողի անուններ։ Այս մասին հայտնում է Razm.info կայքը:
Կորուստներն են․
Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերից հայտնի էր դարձել Սադիգով Վյուգարի անունը, որը, սակայն, բաց աղբյուրներում ներկայացված էր որպես ենթասպա։ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էին կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։