Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։ Այս մասին տեղեկացնում է Razm.info կայքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի վերջին տված իր հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս խուսափել էր թվեր ներկայացնելուց, և միայն նշել էր, որ զորակոչի ու զորավարժությունների ժամանակ են վարակի մի քանի դեպքեր գրանցվել։
Իսկ Ադրբեջանի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման մասին առաջին հայտարարությունը եղավ մայիսի 15-ին։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն հայտարարեց, որ մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 44 կորուստ: