Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես հաղորդում է razm.infօ-ն, հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։
Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։
Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։
Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։
ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում Ադրբեջանի բանակին նվիրված էջերից մեկում էլ նշվում է, որ գնդապետը մահացել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս։
Սոցցանցերում հայտնված տվյալների համադրությունից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ սպանված գնդապետը եղել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն։