|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից մեկի վիրահատությունն ավարտվել է, ևս երկուսի վիրահատությունները դեռ ընթացքի մեջ են։
Այս մասին հայտնել է «Արմենիա» ԲԿ-ի վիրահատական գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։ Ինչպես հայտնել ենք՝ Աջափնյակում այսօր տեղի է ունեցել զինված միջադեպ՝ հրազենի եւ դանակի գործադրմամբ, որի հետեւանքով 7 անձ՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ արձանագրվել է 1-ի մահը։ Մյուս տուժածները, փոխտնօրենի փոխանցմամբ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց թվում նաեւ վիրահատվածը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ սպանվածի ինքնությունը պարզվել է, նա 45 տարեկան է։