կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 12:59
Հասարակություն

Շամիրամում կրակոցներից տուժածներից մեկին վիրահատել են, կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Շամիրամում կրակոցներից տուժածներից մեկին վիրահատել են, կյանքին այլևս վտանգ  չի սպառնում

Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից տուժած 6 վիրավորների առողջական վիճակում կա դրական դինամիկա:

Առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ Երևանի «Աստղիկ» բուժկենտրոն տեղափոխված երեք տուժածների վիճակը կայուն է:

«Եթե երեկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր, ապա այսօր դրական դինամիկա է գրանցվել, և նրա վիճակը դարձել է ծանր կայուն: Երեկ տղամարդուն վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրեցին հիվանդանոցից:

Նշենք, որ տղամարդը, որի վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր, թոքերի թափանցող վիրավորում էր ստացել:

«Աստղիկ»-ում բուժվող երեք տուժածներն էլ վերակենդանացման բաժանմունքում են, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:  

 Հիշեցնենք նաև, որ մյուս երեք տուժածներն Աշտարակի բուժկենտրոնում են, նրանց վիճակը բավարար է: Նրանք ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ էին ստացել: