կարևոր
3382 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 18:47
Հասարակություն

Սուբսիդիաները էներգետիկ ճգնաժամի լուծում չեն. Վեսթագեր

Սուբսիդիաները էներգետիկ ճգնաժամի լուծում չեն. Վեսթագեր

Մասշտաբային պետական սուբսիդիաները Եվրոպայում աճող էներգետիկ ճգնաժամի եւ Միացյալ Նահանգների հետ շարունակվող առեւտրային վեճի միակ լուծումը չեն: Այս մասին հայտարարել է մրցակցության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեսթագերը։

Նա հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջիկա առաջարկի մասին՝ ստեղծելու ինքնիշխանության նոր հիմնադրամ, որը կմեղմի էներգակիրների գների աճի հետեւանքները։

«Պետական օգնությունը ներկայիս խնդիրների հզոր լուծում է, բայց սուբսիդիաների միջոցով դուք չեք կարող մրցունակություն ստեղծել»,-ասել է նա։  

«Միայն ուժեղ եւ լավ գործող միասնական շուկան կարող է կայուն երկարաժամկետ աճ ապահովել»,-ասել է Վեսթագերը։

Նրա խոսքով՝ միասնական եվրոպական շուկան եվրոպական մրցունակության «ամենաարժեքավոր ակտիվն» է։      

ԵՄ առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու ինֆլյացիայի նվազեցման մասին ԱՄՆ օրենքին եվրոպական պատասխանը, էկոլոգիական սուբսիդիաների եւ հարկային արտոնությունների փաթեթը՝ 369 մլրդ դոլարի չափով, որը, ԵՄ պաշտոնական անձանց խոսքով, հակամրցակցային եւ պրոտեկցիոնիստական քայլ է, որը կարող է խախտել միջազգային առեւտուրը։

Ավելի խոշոր եվրոպական երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, ցանկանում են, որ Եվրոպան սկսի «կանաչ» արդյունաբերության սուբսիդավորման հավակնոտ ծրագիրը՝ մրցակցելու Վաշինգտոնի ջանքերի հետ։

Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացրել է եվրոպական «կանաչ» արդյունաբերություն միջոցների ուղղման հաշվին Եվրոպայի մրցունակության բարձրացման հարցով եւ դեկարբոնացման նախագծերի համար պետական օգնության կանոնների մեղման ծրագրերը։ Նա նաեւ հայտնել է, որ հաջորդ ամառ կներկայացվի «ինքնիշխանության եվրոպական հիմնադրամը»։