կարևոր
9757 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-10 16:46
Իրավական

Լևոն Քոչարյանի գործով «տուժողների» մարմնի վրա որեւէ բռնի հետքեր, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել. պաշտպաններ

Լևոն Քոչարյանի գործով «տուժողների» մարմնի վրա որեւէ բռնի հետքեր, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել. պաշտպաններ

Լեւոն Քոչարյանի գործով քիչ առաջ ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց՝ «տուժողներ» Հրաչիկ Խաչատրյանի եւ Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա որեւէ բռնի հետքեր, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն են տարածել Լեւոն Քոչարյանի պաշտպանները:

«Նշվածը եւս մեկ անգամ փաստում է Լեւոն Քոչարյանի անմեղությունը եւ կարմիր բերետավորների ցուցմունքների անարժանահավատությունը»,-ասված է հայտարարության մեջ: