Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայում կայացել է Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին «Հատումը» ֆիլմի պրեմիերան:
Այս մասին «Ակօս»-ը գրել է.
«Աղետների մասին պատմելը դժվար է: Սակայն ավելի դժվար է ականատես եղածների կամ ականատեսների պատմածները լսածների, լսածները յուրացրածների համար` աղետների մասին պատմելը: Լինում է այնպես, չէ՞, երբ մարդ ողջ մերկությամբ ձեզ ցույց է տալիս այն, ինչը դուք արդեն գիտեք կամ, իմանալով հանդերձ, դրա վրա աչք եք փակում: Ինչպես որ «Հատումը» ֆիլմը…
Մենք («Ակօսը») հանդիսատեսի հետ քննարկեցինք ֆիլմն ու հիշատակեցինք Հայոց ցեղասպանության ականատեսների՝ Հակոբ Օշականի, Դանիել Վարուժանի և Զաբել Եսայանի անունները: Վերջինս գրել էր. «Եթե արյուն-կրակով խելքը կորցրած այս մարդկանց ապրածները կարողանամ ներկայացնել, ես հայրենիքի հանդեպ պարտքը կատարած կլինեմ»: Բոլորին հետաքրքրում էր` ֆիլմը Թուրքիայում կցուցադրվի՞, թե՞ ոչ: Աքընն ասել էր, որ «Թուրքիան դրան պատրաստ է»:
Այդ ֆիլմի նկարահանման վրա 7 տարի աշխատած Աքընին հարցրեցինք այդ օրվա իր զգացմունքների մասին, ասաց. «Երկար ժամանակ կաշխատես և մի օր մի պահի համար կաշխատես: Կգա այդ օրն, ու դու դատարկություն կզգաս… Եվ այսօր իմ ներսում դրական դատարկություն է, հանգստություն… Ինձ վրա ծառացած բեռ կար, դա թողեցի հանդիսատեսի ուսերին»:
«Մեզ մնում է այդ բեռը վերցնել»,- հավելում է «Ակօս»-ը: