Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումների վերաբերյալ։
Բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման խախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ։ Ավելին, առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավել օգտագործումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին 2 ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավել օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը։