կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 16:34
Տարածաշրջան

Սաուդյան թագաժառանգ բին Սալմանը կոչ է արել իր քաղաքացիներին՝ վաճառել Թուրքիայում ունեցած անշարժ գույքը

Սաուդյան թագաժառանգ բին Սալմանը կոչ է արել իր քաղաքացիներին՝ վաճառել Թուրքիայում ունեցած անշարժ գույքը

Տարածաշրջանում Թուրքիայի կողմից արհեստականորեն ստեղծված լարվածության ֆոնին, երբ լարվել են հարաբերությունները ոչ միայն քրիստոնեական պետությունների կամ Իսրայելի, այլև գրեթե բոլոր արաբական պետությունների հետ, Թուրքիան հերթական ապտակն է ստացել, այս անգամ ևս՝ Սաուդյան Արաբիայից։

Օրեր առաջ Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը հանդես եկավ կոչով՝ բոյկոտել թուրքական բոլոր ապրանքները։

Արդեն այսօր նմանատիպ հայտարարություն է արել միապետության թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը՝ կոչ անելով իր քաղաքացիներին և ներդրողներին՝ վաճառել Թուրքիայում ունեցած անշարժ գույքը։

Թուրքական Sabah–ից Մեթին Ջանը նշում է, որ Էր Ռիադը զանգահարել է Թուրքիայում իր քաղաքացիներին և պահանջել վաճառել այդ երկրում նրանց ունեցած անշարժ գույքը։

Սաուդյան հետախուզական ծառայությունը կսկսի ճնշում գործադրել այն քաղաքացիների վրա, որոնք կհրաժարվեն ենթարկվելուց։

Թուրքիայի վիճակագրական խորհրդի (TÜİK) տվյալների համաձայն՝ Թուրքիայում ամենից շատ անշարժ գույք ձեռք բերած երկրների ցուցակում երկրորդը Սաուդյան Արաբիան է՝ Իրաքից հետո։ Ըստ TÜİK-ի՝ վերջին 5 տարում օտարերկրացիներին վաճառվել է 122.000-ից ավելի բնակարան, որոնցից 10.3 տոկոսը (10653) պատկանում է սաուդցիներին։