Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 85 հասցեում գտնվող եւ ՀՀ գլխավոր դատախազությանը պատկանող 104.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը օտարել:
47.0 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը և 57.4 քառակուսի մետր մակերեսով ենթակայանը, դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի, ինչպես նաև 71 միավոր մեքենաներ և սարքավորումների հետ միասին ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Բիզնես Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ընդունված որոշմամաբ կառավարությունը սահմանեց, որ այս տարվա օգոստոսի 26-ի դրությամբ օտարվող գույքի գնահատված արժեքը կազմում է 124 միլիոն 236 հազար դրամ, որից անշարժ գույքի արժեքը` 123 միլիոն 369.9 հազար դրամ, իսկ մեքենաների և սարքավորումների արժեքը` 865.8 հազար դրամ. Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19 միլիոն 860 հազար դրամը:
Այս գույքը գնող «Բիզնես Պլաս» ՍՊԸ-ն պարտավոր է նաև 3 տարվա ընթացքում կատարել 8 միլիոն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, ինչպես նաև միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, սյինքն` 1 քառակուսի մետրի համար 60 հազար դրամ: