Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրին:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` հակամարտության լուծման թիվ մեկ և ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն են: Հայաստանը ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների միջոցով չեզոքացնենք այն վտանգը, որը սպառնում է Արցախի կամ Հայաստանի բնակչությանը:
ՀՀ նախագահը խոսել է նաև «իսկանդեր» զինատեսակի մասին: «Ով կարծում է, թե «իսկանդեր»-ը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում ինչ է «իսկանդեր»-ը, երբ իմանան, կհասկանան, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այն»,- հաղորդման անոնսի տարբերակում ասել է ՀՀ նախագահը:
Հաղորդման ամբողջական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի՝ 23:20-ին: