Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ում «Իսկանդեր»-ի տեղակայումը հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակը հավասարակշռելու համար: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ դա հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք չունենք ֆինանսական հնարավորություններ, որոնք ունի Ադրբեջանը, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով «հակաթույն»։ Իմ կարծիքով` այս դեպքում «Իսկանդերը» հենց այդ հակաթույնն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ, իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ բան չէ, և Հայաստանը չի ցանկանում գնալ այդ քայլին, սակայն ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ: «Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,- նշել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ունեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը դրանից ելնելով է մեզ ընդառաջել և տրամադրել ռազմական տեսանկյունից հիանալի այդ համակարգը»,- ասել է Սարգսյանը: