|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչը Caliber.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգը:
Նա ասել է, որ 2020 թվականի դեկտեմբերից Շուշի քաղաքում ականազերծման գործակալությունը աշխատանքներ է իրականացնում ականազերծման և զինամթերքի վերացման ուղղությամբ: 2021 թվականի մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանք «Իսկանդեր»-ի բեկորներն են`9M723 նույնականացման համարով:
Ըստ նրա՝ հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են` 39 ° 45'38.10 "N 46 ° 44'33.90" E և 39 ° 45'27.80 "N 46 ° 45'25.80" E.
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի կիրառել «Իսկանդեր»-ը: Դա հաստատել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որը պարզաբանումներով հանդես եկավ «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո:
ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմն իր հերթին հայտարարել էր «Իսկանդերներով» կրակելու մասին։