Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարինի նահանգում (թուրքական անվանումը՝ Էրզրում) զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով Օլթիի գավառապետարանի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա Օլթիի պատմական ռուսական եկեղեցին վերականգնելու համար շուտով մրցույթ կհայտարարվի: Այդ մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ այդ առթիվ Օլթիի գավառապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ներկայում հասել են այն կետին, որում Օլթիի քաղաքապետարանն էլ ներառյալ՝ սույն նախագծի բոլոր մասնակիցների հետ առնչվող պաշտոնական ընթացակարգն ավարտին է հասցված:
Ըստ գավառապետարանի՝ դրա վերաբերյալ արձանագրությունն արդեն ստորագրված է, և տեխնիկական հարցերը լուծված են: Նախատեսվում է մրցույթը հայտարարել այս տարվա հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Թուրքիան եկեղեցիները վերականգնում է հիմնականում արևելյան շրջաններում ևս զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու նկատառմամբ: Եկեղեցիների մեծ մասը, վերականգնվելուց հետո, հիմնականում դառնում է մշակույթի կենտրոն, թանգարան կամ գրադարան:
Մելինե Անումյան
Akunq.net