|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոռուպցիայի գործով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
Ըստ Reuters-ի՝ նախկին նախագահի տանը տեղի է ունեցել խուզարկություն: Լայնամասշտաբ գործողությանը մասնակցել է 200 ոստիկան և հարկային ծառայության 30 ներկայացուցիչ:
Իրավապահները հետաքննություն են սկսել պետական «Պետրոբրաս» նավթային ընկերությունում կոռուպցիոն հանցագործության կապակցությամբ: Նրանց համոզմամբ՝ դրա հետ առնչություն ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախկին նախագահը մերժել է իր դեմ առաջադրված մեղադրանքները, սակայն Բրազիլիայի վերաքննիչ դատարանը հաստատել է խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին առաջադրված՝ նավթային ընկերության հետ պայմանագիր ստորագրելով մի քանի միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքը:
Սիլվան նախագահի պաշտոնից հեռացել էր 2011 թվականին: