Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերին կոռուպցիայի համար պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել: Նա մեղադրվում է աշխարհի խոշոր` միս փաթեթավորող JBS SA ընկերությունից չորս ճամպրուկ կանխիկ գումար որպես կաշառք ստանալու մեջ. գրում է BBC-ն:
Տեմերը, որը 2016-2018 թվականներին Բրազիլիայի նախագահն էր, անցյալ շաբաթ կալանավորվել է` մեղադրվելով հսկայական հանցավոր սինդիկատի կազմակերպման մեջ, որը կաշառքներ էր ստանում:
Նախկին պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները: Նա այս շաբաթ իր փաստաբանների միջնորդությամբ ազատ է արձակվել:
Նշվում է նաև, որ 2017 թ.-ին ոստիկանությունը ձերբակալել էր ոմն Ռոդրիգո դա Ռոշա Լուրեսի: Նրա պայուսակի մեջ հայտնաբերվել էր 500.000 ռեալ (128.166 դոլար) կանխիկ գումար, որն, ըստ դատախազության տվյալների, JBS-ի սեփականատերերի կողմից կաշառք էր: Դատախազներն այն կարծիքին են, որ Լուրեսը միջնորդ էր Տեմերին գումարը փոխանցելու համար:
Տեմերի փաստաբան Էդուարդո Կառնելոսը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքներն իրավական հիմք չունեն: