Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունն առ այն, թե իբր «երեկ հայկական զինված ուժերում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով շուրջ 15 զինծառայող է տուժվել», մեկ անգամ ևս փաստում է հարևան կոչված երկրի տեղեկատվական համակարգի (եթե, իհարկե, դա կարելի է համակարգ անվանել, այլ ոչ թե ասեկոսեների վրա հիմնված հորինվածքների շտեմարան) չկայացվածության և անսովոր պարզունակության մասին:
Գործընկերային հորդոր բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հետևել այդ պարզամիտ ագիտատորների գրառումներին՝ ուշադրություն մի դարձրեք դատարկաբանություններին: Հասկանանք, որ դրանք հերքելու դեպքում անգամ, անգիտակցաբար ծառայում ենք այն նպատակին, ինչ նպատակ հետապնդում է մեր հակառակորդի քարոզչամեքենան, այն է՝ որքան հնարավոր է շատ տարածել ստահոդ լուրեր հայ հասարակության մեջ և մեզանում ձևավորել կասկածանքների և, ըստ այդմ՝ նաև հուսահատության մթնոլորտ :
Համոզված եղեք, որ մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին և, հարկ եղած դեպքում, օպերատիվ ու օբյեկտիվ իրազեկում կատարվածի մասին»: