կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-23 11:11
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. Օսիպյան

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը:

Նա անդրադարձավ երեկվա միջադեպին՝ ոստիկանությունը ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում խուզարկություն էր իրականացրել: Օսիպյանը նշեց. «Ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակում, ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»:

Հարցին, թե ահազանգ էր եղել ընտրակաշառքի վերաբերյալ, հաստատվե՞լ է, ոստիկանապետը պատասխանեց. «Այդ փաստն ուսումնասիրվում է, հենց որևէ բան լինի, կտեղեկացնենք»:

Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգը սուտ մատնություն էր, և ոստիկանությունը իրավիճակին չի տիրապետում, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանի Հանրապետության իրավիճակին, և ցանկացած ահազանգ ու գրառում, որ լինում է «Ֆեյսբուք»-ում, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է»: 

Ոստիկանապետը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ընտրախախտում չի արձանագրվել: «Մենք արդեն ունենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- հավելեց նա: