Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք օրեր առաջ սկիզբ առած մեր պայքարի տրամաբանական շարունակության հերթական հանգրվանում ենք, և պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող՝ արդեն օրեր շարունակվող ցույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ իշխանությունները լրջագույնս շեղվել են հայկական արժեհամակարգից և փորձում են արհեստականորեն ներդնել կեղծ արժեքներ: «Մեր հերոսը Թաթուլ Կրպեյանն է, Մոնթե Մելքոնյանն է, Մովսես Գորգիսյանն է, Արթուր Ալեքսանյանն է, Նազիկ Ավդալյանն է, Հենրիկ Մխիթարյանն է... Ձեր սեռափոխված հերոսին պահեք ձեզ: Մեզ նման հերոս պետք չէ»,- նշեց Գերասիմ Վարդանյանը:
Դիմելով վարչապետ Փաշինյանին՝ նա նշեց. «Եթե Ձեզ թվում է, որ մենք կիջնենք այդ մակարդակին և Ձեզ կպատասխանենք Ձեր բառապաշարով՝ սխալվում եք: Եթե Ձեզ թվում է, որ մենք այդ ձևով խոսել չգիտենք, կրկին սխալվում եք: Երբ ես և Դուք ոչ հրապարակային կանգնենք դեմ առ դեմ և նայենք իրար աչքերի, ես Ձեր բառապաշարով Ձեզ շատ ավելի հեռուն կտանեմ: Եթե Ձեզ թվում է, որ մեզ շեղելու եք մեր պայքարի հիմնական նպատակից՝ նշանակում է, որ Դուք շատ խոր թյուրիմացության մեջ եք: Ձեզ սխալ են զեկուցում, Դուք «Ֆեյսբուք»-ում սխալ ինֆորմացիաների եք ծանոթանում, Դուք այլևս իրավիճակին չեք տիրապետում»:
Սկսված պայքարը, ըստ Վարդանյանի, նահանջի տեղ չունի. «Սա պայքար է՝ հանուն ազգային արժեքների, սա ազգային արժեքների դեմ սանձազերծված պատերազմի դեմ պայքար է: Սա խրամատ է, որտեղից մենք չենք նահանջելու»:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: