Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 29-ամյա սերբ կիսապաշտպան Օգնեն Կրասիչի հետ: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կարճ տեղեկատվություն.
Անուն. Օգնեն
Ազգանուն. Կրասիչ
Ծննդյան տարեթիվ. 09.04.1988. (29 տարեկան)
Հասակը. 1.75 մ
Խաղային դիրքը. Աջ կիսապաշտպան
Քաղաքացիությունը. Սերբիա
«Օգնեն Կրասիչը հարձակողական ոճի ունիվերսալ ֆուտբոլիստ է: Խաղում է թե ձախ, թե աջ եզրում, թե կենտրոնում: Փորձառու ֆուտբոլիստ է, բավական լավ հանդես է եկել Սերբիայի առաջնությունում ու ղազախական «Տոբոլում»: Նա կարող է շատ մեծ օգուտ տալ իր փորձով, և խաղային որակներով: Այժմ մնում է, որ նա հարմարվի թիմին»,- «Բանանցի» նորեկին այսպես է բնորոշել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Օգնեն Կրասիչի նախորդ ակումբն էր սերբական Սուպեր լիգայի ներկայացուցիչ «Վոժդովացը»: Մինչ այդ նա հանդես է եկել ուզբեկական «Նասաֆում» և ղազախական «Տոբոլում»: Խաղացել է նաև սերբական «Պրոլետեր Նովի Սադում» և բոսնիական «Տուզիայում»: