Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Սերբիայի ուժեղագույն լիգայում հանդես եկող «Նովի Պազարը»: Մինչ այդ նա հանդես է եկել սերբական «Պարտիզան»-ում, «Տելոպտիկ»-ում, «Բեժանիա»-ում, «Նապրեդակ»-ում և «Լուչանի»-ում, ինչպես նաև իսրայելական «Հապոել» Նիր Ռամատ Հաշրոնում և ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» երկրորդ թիմում:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հետևյալն է ասել ֆուտբոլիստի մասին. «Մոտ երկու ամիս հետևում էի Ալեքսանդրի խաղին: Արագաշարժ ֆուտբոլիստ է, և մեր թիմին շատ էր պետք այս կարգի ֆուտբոլիստ: Նա իր խաղացած փորձով և վարպետությամբ շատ օգուտ կարող է տալ թիմին»:
«Որպես երկիր` ինձ Հայաստանը շատ է դուրս գալիս: Հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց Հայաստանում խաղացող ֆուտբոլիստներից հետաքրքրվեցի և միայն լավ կարծիքներ լսեցի Հայաստանի առաջնության ու «Բանանցի» մասին: Ակնկալում եմ, որ այս առաջնությունում «Բանանցը» կլինի առաջատարների թվում և եվրագավաթներում հանդես գալու իրավունք կստանա: Արդեն մի քանի օր մարզվել եմ թիմի հետ և լավ տպավորություններ եմ ստացել: «Բանանցն» ունի լավ ենթակառուցվածքներ, լավ խաղադաշտ, լավ աշխատակիցներ, լավ մարզիչ և լավ ֆուտբոլիստներ, ովքեր ինձ շատ լավ են ընդունել, և այս պահին ամեն ինչ շատ լավ է»,- նշել է Ալեքսանդր Ջոկովիչը: