|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ պաշտոնական հայտարարություն չունի ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
«Որևէ պաշտոնական հայտարարություն այդ թեմայով ո’չ Կրեմլը, ո’չ Սպիտակ տունը չեն արել: Դեռ ասելիք չկա… Ինչ վերաբերում է Times-ին, ապա, որքան էլ հարգենք, դժվար թե այն կարող է ներկայացնել բրիտանացի ժողովրդին»,- ասել է նա:
Ավելի վաղ The Times-ը, բրիտանական խորհրդարանում աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները ակնկալում են, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա հուլիսին: