Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանի խոսքով` ապրիլին Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ում ավելի հեշտ կլինի պայքարը օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
«Մեր մարմնամարզիկների ելույթներն իսկապես լավ ստացվեց: Վահագն Դավթյանն էլ իր հնարավորությունների չափով պայքարեց, բայց ավելին անել չհաջողվեց: Իմ վարժությունների դժվարությունը մի քիչ թուլացված էր, քանի որ գլխապտույտներ ունեի: Ես կարողացա վերականգնվել մինչև մրցումների մեկնարկը: Ռիոյի «Թեստ իվենթ»-ում ավելի հեշտ կլինի պայքարը, քան Գլազգոյում էր: Արտառոց բան չպատահելու դեպքում Ռիոյում ավելի թեթև կլինի»,- ասել է Դավթյանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված՝ մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկը ապահովել է օլիմպիական խաղերի ուղեգիր: Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնակցելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն օլիմպիական խաղերի ուղեգիր: