|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Փետրվարի 2-ին` ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 8 անձ:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում տեղադրված` գազով շահագործվող ջրատաքացուցիչի շմոլ գազի արտահոսքից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 1937 թ. ծնված Արաքսյա Ս.-ն, 1982 թ. ծնված Հայրապետ Ս.-ն, 1993 թ. ծնված Մարիամ Ս.-ն, 1950 թ. ծնված Լուսիկ Ս.-ն, 1986 թ. ծնված Հակոբ Ս.-ն, 1984 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, 2014 թ. ծնված Լյուսի Ս.-ն և 1946 թ. ծնված Պարգև Սարգսյանը, որը հիվանդանոցում մահացել է: Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: