|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու իր որդին չի ծառայել բանակում, և արդյո՞ք մյուս որդիները պատրաստվում են ծառայել, թե՞ ոչ: Նա նշեց, որ ՊՆ-ն պատասխանել է այդ հարցերին:
«Ինչ վերաբերում է իմ` հանրային պաշտոնն օգտագործելուն, ապա դա չի չարաշահվել, որովհետև դա եղել է մինչ իմ` նախարար նշանակվելը: Պատճառն արդեն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Ճշտող հարցին, թե խոսքն առողջական խնդիրների մասի՞ն է, նախարարը պատասխանեց. «Հոդվածը, որը գրված է ՊՆ հայտարարության մեջ, ամեն ինչ ասում է»: