Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր կայացած ճեպազրույցում ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց այն լուրերը, թե ինքը Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ անձնական խնդիրներ ունի եւ մտմտում է Հովիկ Հովեյանի թեկնածության շուրջ: «Ես կարծում եմ, որ ոչ միայն անձնական հարցի, այլեւ սեփականաշնորհվող տարածքների վերաբերյալ հարցի պատասխանը կլինեն այն քայլերը, որոնք մոտ օրերս կլինեն հանրային գրադարանի հարցում»,- նշեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ այս օրերին պետությունը զբաղված է պետական տարածքներն այլ վարձակալներից, օտարումներից եւ ապօրինություններից ազատելու գործընթացով, այլ ոչ թե հակառակը, եւ դրա ապացույցն են բոլոր այն դատական գործերը, որոնք մշակույթի նախարարությունը հարուցել է նախկինում կնքված պայմանագրերի վերաբերյալ:
«Այս պահին հանրային գրադարանի հիմնական շենքը վերանորոգվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, եւ նպատակը մեկն է, որ 2012 թվականին, որը հռչակվել է Գրքի տարի, Երեւանն էլ` գրքի մայրաքաղաք, մենք կարողանանք լիարժեք եւ նոր որակով ներկայանալ հանրությանը»,- ծանուցեց նախարարը:
«Իսկ մնացած մեկնաբանությունը` ծանոթ-բարեկամ, անձնական վերաբերմունք, եւ այլն, եւ այլն, ես կարծում եմ, որ դրա պատասխանը մենք ժամանակին կունենանք առանց այսօրվա իմ մեկնաբանության»,- ամփոփեց տիկին Պողոսյանը: