|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի՞, թե՞ ոչ: «Հարկ եղած դեպքում բոլորս պիտի գնանք կռվի»,- հավելեց նա:
Դիտարկմանը՝ մենք նման ռեսուրսներ չունենք, հատկապես` տնտեսական, պատասխանեց. «Ամեն ինչ էլ ունենք»:
Ըստ պատգամավորի՝ հայկական կողմի պատժիչ գործողությունները համարժեք են հակառակորդի նախահարձակ գործողություններին, և հարկ եղած դեպքում հարվածը կրկին չի ուշանա:
Իսկ պատրա՞ստ է Սեյրան Սարոյանն իր որդիներին, որոնցից մեկը չի ծառայել, մյուսը տարկետում է վերցրել, ուղարկել պատերազմ: Այս հարցին նա պատասխանեց. «Մուտիտներ են անում: Իմ որդիները ապրիլյանին մասնակցել են»: Սակայն ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ չեն ծառայել, բարկացած արձագանքեց. «Հիմա ասե՞մ՝ ինչի չեն ծառայել»։ Ստանալով դրական պատասխան՝ նա ասաց. «Սրտից վիրահատել են»:
Ըստ նրա՝ վիրահատվել է ավագ որդին՝ Զարզանդը: