Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը ողջունում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: «Դա նաև նրա համար է, որ մատնացույց անի իրավական համակարգի բոլոր բացերը»,- խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները, և նրանք այլևս չեն կարողանա իրենց բարեկամների անունով գրանցել ունեցվածքի մի մասը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»:
Հարցին՝ այսուհետ իր կարողության հրապարակման հարցում ավելի անկե՞ղծ է լինելու՝ հաշվի առնելով իր մասնակցությամբ օֆշորային սկանդալը, պատգամավորը պատասխանեց. «Շատ ավելի անկեղծ եմ, քան կարծում եք»:
Լրագրողները խնդրեցին Միհրան Պողոսյանին` ավելի անկեղծանալ և պատմել, թե ինչպես է հարստացել: «Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: Տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն, և այլն»,- անկեղծացավ պատգամավորը:
Միհրան Պողոսյանը նաև հերքեց մամուլում տարածված լուրերը, թե ինքը մտադիր է քաղաքապետի պաշտոնի համար մրցել Տարոն Մարգարյանի հետ: Նա չհամաձայնեց այն պնդմանը, որ ինքն աթոռ ծանրացնող պատգամավոր է և գործ չի անում: «Ես որոշել եմ ազգիս պիտանի լինել այս ճանապարհով»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ ԱԺ-ում հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով և հասարակության ձայնը տեղ հասցնելով: