| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ եւ կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների սերտացումն ու հետագա ամրապնդումը՝ նշելով, որ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը հաստատվել են 1992 թվականին, երբ Միացյալ Թագավորության խորհրդարանում ստեղծվեց բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Գալուստ Սահակյանը կարեւոր համարեց միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ` դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ ՄԹ մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը:
Նրա խոսքով` հայ խորհրդարանականների՝ այս օրերին ընթացող այցը Մեծ Բրիտանիա նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին եւ կամրապնդի փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, Հայաստան -ԵՄ համագործակցությանը, կարեւորվեց առեւտրատնտեսական կապերի զարգացումը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականները կմասնակցեն 2015թ. ապրիլին Երեւանում կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: