կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 23:28
Քաղաքական

Հայաստանում կա 99 տարեկանից բարձր 196 ընտրող

Հայաստանում կա  99 տարեկանից բարձր 196 ընտրող

Փետրվարի 14-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ՀՀ նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի արդյունքները, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում կա 99 տարեկանից բարձր 196 ընտրող, 17 հասցե, ուր գրանցված են 100-ից ավելի ընտրողներ:

 

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի` ընտրացուցակներում առկա է 10.773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունում առանց բնակության հասցեի 5.715 ընտրող կա, իսկ 49.843 ընտրողների մոտ բացակայում է ծննդյան օրվա և ամսվա տվյալները:

 

Այն քաղաքացիները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել են իրավասու մարմիններին և ստացել անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականներ, հանվել են չհասցեավորված բնակելի տարածությունների հասցեների հաշվառումից և բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված կոնկրետ հասցեներում:

 

Բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողների կողմից հասցեներ այցելելու եղանակով բացատրական աշխատանքներ են տարվել բնակելի տարածությունների սեփականատերերի շրջանում, որի արդյունքում՝ 10 և ավելի հաշվառումներ ունեցող 12.192 հասցեները նվազել են 3513-ով:

 

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից համացանցում տարածած տեղեկատվությունից և ոչ մեկը ՀՀ Ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում: