Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 27-ին Սեուլում հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ դարի ընթացքում հայ-կորեական միջպետական կապերի զարգացումն ընթացել է բարեկամական մթնոլորտում՝ ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար»:
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու հարցում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում պատգամավորական բարեկամական խմբերն առավել ակտիվ փոխգործակցություն կզարգացնեն՝ նպաստելով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացված ծրագրի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը Գործակալության հետ շարունակական կլինի:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստան-Կորեա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր դեր կարող է ունենալ Երեւանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Կորեա, կարեւորել է Կորեայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված համագործակցությունը: Չոն Սե Կյունն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերություններին եւ բարեկամական խմբերի գործունեությանը՝ հույս հայտնելով, որ նորընտիր խորհրդարանում ձեւավորված խումբը նույնպես ակտիվորեն կհամագործակցի կորեացի գործընկերների հետ՝ նպաստելով մշակութային, կրթական, տնտեսական բնագավառներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Կարեւորելով փոխայցելությունների դերը միջխորհրդանական կապերի ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը Չոն Սե Կյունին հրավիրել է Հայաստան: