Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Վ. Տերտերյանն այցելել է խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներ, հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի և բնակավայրերի վարչական ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակ Վ. Տերտերյանը ներկայացրել է ՏԻ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացի անցումային փուլի առանձնահատկությունները, հաջորդող փուլի առաջնայնություններն ու հիմնահարցերը և դրանց աստիճանական լուծմանը միտված քայլերը:
Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ համայնքների խոշորացման արդյունքնում ոչ մի բնակավայրերում որևէ խնդիր չի ավելացել, որևէ ծրագիր անավարտ չի մնացել: Ավելին՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար համաֆինանսավորման գումարների ապահովման հնարավորությունները մեծացել են:
Մասնավորապես, «Գումարված ջանքեր, բազմապատկված արդյունքներ» ծրագրով Վայք համայնքը ձեռք է բերել երկու միկրոավտոբուս, որոնցով բնակավայրերի երեխաներին տեղափոխել են Վայք, ապահովելով այդ երեխաների մասնակցությունը քաղաքում գործող մարզական և մշակութային խմբակներին: Բացի սոցիալական բաղադրիչից, ծրագրում ներառված գյուղատնտեսության աջակցման բաղադրիչով ձեռք է բերվել փոքր բեռնատար ավտոմեքենա՝ մայրուղուց հեռու գտնվող բնակավայրերում արտադրված գյուղմթերքը շուկա հասցնելու նպատակով: Ձեռք է բերվել նաև «Բելառուս» մակնիշի տրակտորներ, իսկ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ձեռք բերել նաև խոտհնձիչ և կալսիչ կցորդներ:
Զառիթափում նույնպես կարևորվել են համայնքի համեմատաբար մեծ բյուջեով մի շարք խնդիրների լուծման հնարավորությունը: Կարևորելով թիմային աշխատանքը, Վ. Տերտերյանը նշել է. «Բարեփոխման արդյունքում վարչական ռեսուրսի համատեղումով ծնվում են նորանոր գաղափարներ, իսկ ֆինանսական ռեսուրսերի համատեղումով այդ գաղափարները կյանքի կոչելու և իրականացնելու առավել լայն հնարավորություն է ստեղծվում»:
Հանդիպումների ավարտին համայնքապետերին և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ: