Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) ծրագրի համակարգող Արմեն Քեշիշյանը ներկա են գտնվել Վայոց ձորի Վայք և Զառիթափ խոշորացված համայնքների ներկայացուցիչների համար «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկի ներկայացմանը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 30-ին Երևանում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի ներկայությամբ տեղի էր ունեցել ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ պատրաստված և Վարազդատ Կարապետյանի մշակած «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկի շնորհանդեսը: http://mtad.am/hy/news/item/2017/06/30/mtad608/
Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի «Տեղական տնտեսական զարգացման» բաղադրիչով իրականացվող՝ «Ծրագրային առաջարկների ձևակերպման և լրացուցիչ միջոցների հայթայթման կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթացի ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Ա. Գիլոյանը և Ա. Քեշիշյանը: Նշվել է, որ նման դասընթացներ անցկացվել և անցկացվելու են 18 խոշորացված համայնքի համար, դրական է գնահատվել այն փաստը, որ դասընթացին մասնակցում են նշյալ թեմաներով իսկապես հետաքրքրված ու շահագրգիռ անձինք՝ գործարարներ, Հ/Կ-ներ, ինչպես նաև Վայքի ու Զառիթափի համայնքապետարանների ներկայացուցիչներ:
Ի դեպ, 18 համայնք խմբավորվել են 10 խմբի մեջ, ինչպես, օրինակ՝ Վայքի և Զառիթափի դեպքում, որպեսզի հնարավորություն ստեղծվի համադրելու տարբեր համայնքների իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը, ինչպես նաև համագործակցության ներուժը: