կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 12:34
Տնտեսական

Խոշորացված համայնքներում տնտեսական ծրագրերը կհանգեցնեն եկամուտների ավելացման. Դավիթ Լոքյան

Խոշորացված համայնքներում տնտեսական ծրագրերը կհանգեցնեն  եկամուտների ավելացման. Դավիթ Լոքյան

Հայաստանի խոշորացվող համայնքներում տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ﬔծ թափ են հավաքում և առաջիկայում կֆինանսավորվեն ու կունենան իրենց հաջողոււթյունները։ «Արմենպրես»-ի հետ զրոււցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Խոշորացվող համայնքներում մենք ու ունենք երկու խմբի ծրագրեր։ Առաջինը՝ ենթակառւցվածքային ծրագրերն են, որոնք պետք է ապահովեն խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի ամբողջությունը։ Այսինքն՝ պետք է այնպես արվի, որպեսզի նրանք ունենան կապ համայնքի կենտրոնի հետ, կարողանան հաղորդակցվել առանց դժվարության, վճարումներ անել, օգտվել կապի բոլոր ձևերից։ Հայաստանի թվով 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնցից 8-ը խոշորացված համայնքների կենտրոններում: Օրինակ` Դիլիջանի համայնքապետարանում գործում է սպասարկման գրասենյակը, աշխատակիցները գյուղական բնակավայրերի հետ էլեկտրոնային մշտական կապի շնորհիվ կարող են տրամադրել անհրաժեշտ ցանկացած տեղեկանք կամ որևէ ֆինանսական գործառٳույթ իրականացնել»,- ասաց Դավիթ Լոքյանը: Այսօր ընթացքի մեջ են խոշորացված ևս 10 համայնքներում (Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Այրում, Նոյեմբերյան, Կողբ, Տեղ, Գորայք) հիմնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համատեղ, որը նաև տեղերում մասնագիտական ուսուցում է կազմակերպում: Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհի միջոցով Դիլիջան համայնքը իր շրջակա գյուղական բնակավայրերով՝ Գոշ, Հաղարծին, Թեղուտ և այլն, արդեն ստացել է էքսկավատորներ, բեռնատար, աղբահավաք, ձյուն մաքրող, փողոցները լվացող մեքենաներ։ Ուշադրության կենտրոնում են տրանսպորտային հարցերը, Եվրամիության աջակցությամբ մարտին արդեն համայնքը կունենա 6 ավտոբուս, որոնք ամենօրյա շրջայցեր են կատարելու գյուղական բնակավայրերում` ապահովելով կայուն կապ համայնքի կենտրոնի՝ Դիլիջանի հետ։

Դավիթ Լոքյանը առանձնացրեց նաև Դիլիջանի լուսավորության ծրագիրը։ «Շուրջ 380 մլն դրամի ծրագիր է, որն ամբողջապես գյուղական համայնքներում և Դիլիջանում պետք է ժամանակակից լուսավորման համակարգ ապահովի: Ծրագրի շրջանակներում 2000-ից ավելի լամպերի, սյուների, լանդշաֆտների լուսավորման շնորհիվ քաղաքը զբոսաշրջٳության զարգացման համար կդառնա ավելի գրավիչ ու հետաքրքիր»,- ասաց նախարարը։

Մեկ այլ ծրագրով Դիլիջան և Հաղարծին մայրուղու վրա շուկաներ կկառուցվեն` քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու համար, իսկ սառնարանային փոքր տնտեսուٳթյٳունների հիմնումն էլ կապահովագրի մթերքը փչացումից։ Այս համայնքում նաև նոր տեխնոլոգիաներով աղբահանության ծրագիր կա: Բեռնափոխադրման նոր կայանի ստեղծմամբ աղբահանության խնդիրը Դիլիջանի համար կվերանա։ Սեղմված աղբը փոխադրվելու է Դիլիջանից որոշակի հեռավորٳթյան վրա` Վանաձորում կամ Կոտայքում կառուցվող, կամ մեկ այլ աղբավայր։ Համայնքի զարգացման ծրագրերը կապված չեն միայն տրանսպորտի, լուսավորության, աղբահանության հետ, ուշադրության կենտրոնում են նաեւ կրթական ծրագրերը: Լոքյանի տեղեկացմամբ, Դիլիջանի դպրոցները հագեցվել են տեխնոլոգիական լաբորատորիաներով. աշակերտների համար սա հիանալի հնարավորություն է ծանոթանալ ռոբոտաշինությանը, գործիքաշինությանը:

Ինչ վերաբերում է խոշորացվող համայնքներում տնտեսական ծրագրերին, նախարարի խոսքով, պետք է հանգեցնեն տվյալ համայնքում ավելացված արժեքի, համայնքային եկամուտների ավելացման, որն էլ իր հերթին պիտի ապահովի ծառայությունների ավելացում։

«Այս ուղղությամբ սկսված են արդեն առաջին քայլերը և ինչպես մնացած համայնքներից, այնպես էլ խոշորացվող համայնքներից կառավարությունը ստացել է բազմաթիվ ծրագրեր։ Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն խոշորացվող համայնքից ներկայացվել է կաթի գործարանի և սպանդանոցի կառուցման ծրագրեր և այս ոլորտը զարգանալու լուրջ ռեսուրս ունի: Կառավարությունում՝ վարչապետի գլխավորٳթյամբ, երբ դիտարկվում էին Շիրակի մարզի ծրագրերը, սա հավանության է արժանացել, և այսօր տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության նախարարությունները առաջիկայում պետք է գտնեն օժանդակության ձևերը»,- ասաց նախարար Լոքյանը։

Նմանատիպ առաջարկ կա նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացվող համայնքում` Խոսրովի արգելավայրի տարածքում առաջարկում են խոտաբույսերի, թեյերի արտադրության, իսկ Վայոց ձորի խոշորացված համայնքներից՝ Զառիթափից և Վայքից, ստացվել են այծաբուծության զարգացման ծրագրեր: Գործադիրում քննարկվٳում են նաև այն առաջարկները, որոնք բիզնես տեսանկյուունից թույլ են. այս դեպքում խորհրդատվություն է տրամադրվում: Կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի կազﬕց ձևավորված թիմը այցելելու է մարզեր` գործարարների համար դասընթացներ անցկացնելու նպատակով:

«Իհարկե, դեռևս շատ գործարարներ, ովքեր հեռավոր բնակավայրերում ուզում են սկսել իրենց բիզնեսը, փոքր-ինչ թերահավատ են պետություն-համայնք- մասնավոր համագործակցությանը: Բայց սա մի գործընթաց է, որն իր ընթացքի մեջ կհաստատվի և ավելի ﬔծ վստահություն կստեղծի հանրուٳթյան մոտ»,- եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Հայաստանուٳմ տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմման ուղղությամբ ստեղծվել ու են մինչև 50.000 ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղ։ Սա ամրագրված է Հայաստանի` 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ: