կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 09:38
Քաղաքական

«Հրաժարականի դիմում». վարչապետի գրառումներն ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

«Հրաժարականի դիմում». վարչապետի գրառումներն ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»: Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել:

Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգեցրել է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: