|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ եւ սարքավորումներ» հոդվածով: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից:
Նշենք, որ ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր:
Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում