Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Առաջիկայում նախատեսվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգ ներդնել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ այս որոշման համար հիմք է հանդիսացել բուհերում կրեդիտային համակարգի ներդրման հաջող փորձը:
«Սա նշանակում է, որ որոշակի առարկաներից բուհը կրեդիտներ կարող է վերցնել նաև դպրոցից: Կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դպրոցներում չի բացառում նաև այն, որ կունենանք որոշակի փոփոխություններ ընդունելության քննությունների համակարգում: Այնուամենայնիվ, այս համակարգում հեղափոխությունը հակացուցված է»,- ասաց Աշոտյանը:
Նախարարը նշեց նաև, որ ավագ դպրոցներում առկա առաջին խնդիրը կարգապահական ռիսկն է: Խնդիրն այն է, որ կրկնուսույցները աշակերտների հետ պարապում են առավոտյան ժամերին, և աշակերտները ստիպված են լինում դպրոց չհաճախել: Նախարարը վստահեցրեց` այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու դպրոցներում հաճախելիությանը: