Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստացված հսկողություն սահմանել ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքներում, որտեղ, շոգ եղանակով պայմանավորված, առկա է հրդեհների առաջացման հնարավոր վտանգ:
«Ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում, ինչը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է պատկան մարմինների հետ համագործակցված խստորեն վերահսկել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքները, որտեղ մեր համաքաղաքացիները նախընտրում են կազմակերպել իրենց հանգիստը: Սրան զուգահեռ նաև համապատասխան քայլեր ձեռնարկեք հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի առավել զգոն և ուշադիր լինեն՝ անզգուշաբար հրդեհի առաջացում և կրակի տարածում թույլ չտալու համար: Բացի այդ, հաշվի առնելով, որ ամռան շոգին մասնավորապես հրավառությունները կարող են հանգեցնել խոշոր հրդեհների առաջացման, խիստ վերահսկողություն իրականացրեք այս ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն