|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ պարոն Քարբասիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալի աճը, երկու երկրներում գործող գործարարների համար նպաստավոր պայմանների ստեղծումը և առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել փոխադարձ առևտրում առկա ոչ սակագնային կարգավորումների վերաբերյալ, ինչը կբարձրացնի երկու երկրների գործարարների իրազեկվածությունը և կնպաստի արտահանման ծավալների աճին:
Էմիլ Տարասյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: