|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանները դատի են տվել Թբիլիսիի դատախազությանը: Այդ մասին ադրբեջանական Turan-ին հայտնել է լրագրողի վրացի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին. հայտնում է contact.az-ը:
Բողոքը կապված է այն բանի հետ, որ լրագրողին և նրա կնոջը` Լեյլա Մուսթաֆաևին, «տուժածի» կարգավիճակ շնորհվի: «Այդ պահանջը լիովին օրինական է»,- ասել է փաստաբանը:
Մուխթարլըին Բաքվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու մեղադրանք է ներկայացվել: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը Кавказский узел-ին հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ: