կարևոր
2509 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-29 13:07
Քաղաքական

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր՝ ժամը 15։30-ին

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր՝ ժամը 15։30-ին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տիգրան Ավինյանի թեմայով դատական նիստ

Հայաստանի օրվա իշխանությունը լեգիտիմ չէ։ Այդ ոչ լեգիտիմությունը տարածվել է վերից վար։ Սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած քպկ-ական ամենամանր պաշտոնյայով: Իրենք աթոռները զբաղեցնում են՝ չունենալով դրա համար անհրաժեշտ գիտելիքներ կամ խախտելով օրենքը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Տիգրան Ավինյանին։ Նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով։

«Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով։

Ինչպես հայտնի է, Ավինյանի գերթանկարժեք երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու նիստում քվորում չի ապահովվել, հետևաբար՝ նա չէր կարող ստանձնել քաղաքապետի լիազորությունները։
Մենք պահանջում ենք ոչ իրավաչափ ճանաչել ավագանու 2023թ․ հոկտեմբերի 13–ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:

ՀՀ վարչական դատարանում նիստը կկայանա այսօր՝ մայիսի 29–ին, ժամը 15։30–ին։ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23։

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման»;