|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին ձերբակալվել է Բաքվում և մեղադրվում է սահմանն անօրինաբար հատելու ու մաքսանենգության մեջ. հայտնում է Кавказский узел-ը:
Լրագրողը հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ իրեն առևանգել ու ադրբեջանական կողմին են հանձնել վրացի ուժայինները:
Спутник-ը հայտնում է, որ լրագրողը 2015-ից բնակվում է Թբիլիսիում և հայտնի է որպես ընդդիմադիր, Ադրբեջանի իշխանություններին քննադատող լրագրող:
Լրագրողի փաստաբան Էլչին Սադիղովը Кавказский узел-ին պատմել է, որ անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ:
«Իհարկե, ֆանտաստիկ վարկած է, ինչո՞ւ պետք է, ռեպրեսիաներից վախենալով, Ադրբեջանից փախած մարդը վերադառնա այստեղ, այն էլ` ոչ լեգալ ճանապարհով»,- ասել է փաստաբանը: