Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը` հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման գործը և պարզել, թե արդյո՞ք դրա հետ որևէ կապ ունեն Վրաստանի ուժային գերատեսչությունները. հայտնում է apsny.ge-ն::
Այդ մասին Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Մոամբե» տեղեկատվական ծրագրին տված հարցազրույցում հայտնել է Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանին: Հաղորդվում է, որ իրավապաշտպանը զրուցել է լրագրողի փաստաբանի հետ:
«Amnesty International»-ը մտահոգված է լրագրողի ծեծի փաստի առնչությամբ»,- նշել է Լևան Ասատիանին:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբան Էլչին Սադիղովը Кавказский узел-ին պատմել է, որ անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, ծեծել, հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկը և նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ: