|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 13-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 77 SA 776 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս.) բախվել է աղբամանին, այնուհետև՝ «Scania» մակնիշի 353 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1994 թ. ծնված Ր. Ա.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: