|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ուրուգվայից ժամանած լողորդ Խոսե Մելքոնյանը նվաճեց բոլոր հնարավոր ոսկե մեդալները:
-Խոսե' շնորհավորում եմ քեզ, դու նվաճեցիր բոլոր հնարավոր ոսկե մեդալները: Պատմիր տպավորություններիդ մասին:
- Շնորհակալ եմ:Ճիշտն ասած` հաճելիորեն զարմացած եմ:
-Առաջին անգա՞մ ես մասնակցում Համահայկական խաղերին:
- Այո և, ընդհանրապես, ես առաջին անգամ եմ Հայաստանում::
-Ինչո՞ւ հայերեն չես խոսում:
-Պատճառն այն է, որ ծնվել, մեծացել եմ Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ): Հայրական կողմի պապիկս է հայ, հայրս նույնպես Մոնտեվիդեոյում է մեծացել, իսկ մայրս ուրուգվայցի է:
-Քեզ դուր եկա՞վ Երևանը:
-Շատ գեղեցիկ քաղաք է, ինձ այստեղ լավ եմ զգում:
-Հնարավորության դեպքում կրկին կայցելե՞ս Երևան:
-Այո', մեծ հաճույքով: (ժպտում է)
Շուշան ՀԱԿՈԲՅԱՆ