|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ասել է, որ ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր նախագահության ժամանակ ինքնուրույն է կատարել իր պարտականությունները. հայտնում է РИА Новости-ն:
«Ես շատ էի աշխատում և հաջող կերպով, սակայն ՌԴ նախագահ էր այլ մարդ: Ես գիտեմ` ինչպես էին ձեր երկրում և արտասահմանում գնահատել այդ ժամանակը: Պետք է ասեմ, որ նախագահ Մեդվեդևը լիակատար և ինքնուրույն է կատարել իր պարտականությունները: Երկրի նախագահ կարող է լինել միայն մեկ մարդ` նա, ով ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասել է Պուտինը: