|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ծխելուց հրաժարվելը մարդու ցանկությունն է: «Ես դեռ նման ցանկություն չունեմ, բայց երևի մի օր կգա, և ես էլ այդ ցանկությունը կունենամ»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողներին հարցին, թե տեղյա՞կ է, որ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծխելու դեմ գործողությունների շարք է սկսել:
Նա նշեց նաև, որ քաղաքապետարանը տարիներ առաջ քայլեր էր ձեռնարկել, որպեսզի հանրային վայրերում առանձնացվի ծխողների և չծխողների համար տարածք, սակայն այդպես էլ նպատակին հասնել չեն կարողացել: «Այդ ժամանակ չկարողացանք, քանի որ վարչական օրենսդրության որոշ պակաս կար` տույժերի հետ կապված, այսինքն` տույժեր չկային: Իսկ այսօր, կարծում եմ, հարցն ամբողջությամբ կլուծվի` օրենքով: Մենք ՀՀ օրենքները հարգում ենք, և մենք էլ մեր հերթին պետք է ենթարկվենք այդ օրենքներին»,- ասաց քաղաքապետը: